Մեր մասին

«ԱՍՎԱ-ՌԱՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Հայաստանում ընկերությունը զբաղվում է հյութերի, կոմպոտների, մուրաբաների, ջեմերի և թեյերի անտառային օրգանական հումքի վերամշակմամբ: Ընկերության արտադրանքը ներկայացված է «ԱՐՄԱՏ» ապրանքանիշով:
Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ միաժամանակ ապահովելով բարձրորակ արտադրանք: Հավաքված հատապտուղների բացառիկ որակը պայմանավորված է կանաչ անտառներով, սարերով և բարձրադիր լեռներով հարուստ Սյունիքի մարզի կլիմայական պայմաններով: Ընկերության արտադրանքի հումքը բացառապես տեղական է, օրգանական և հավաքված անտառներից: «ԱՍՎԱ-ՌԱՖ» ՍՊԸ-ն, ընդլայնելով իր գործունեությունը և ներդնելով եվրոպական չափանիշներ, 2011 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հիմնել է իր «ASVA-RAF Deutschland» մասնաճյուղը: Վերջինս զբաղվում է հայկական վայրի մասուրի, հոնի պտուղների և հոնի, մոշի, եղինջի տերևների օրգանական հումքի ներմուծմամբ Եվրոպա:

«ԱՍՎԱ-ՌԱՖ» ՍՊ ընկերությունն ունի սոցիալական ուղղվածություն

Կովկասում բնակչության զգալի մասն ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում: Սա, մասնավորապես, վերաբերում է գյուղական բնակչությանը: Տնտեսական աճը կենտրոնացել է մայրաքաղաքներում: Տնտեսական զարգացմանը և զբաղվածությանն ուղղված աջակցությունը տարածքային մակարդակում նշանակալի չէ: Այդ պատճառով գյուղական տարածքների համար բնորոշ է արտագաղթը դեպի մայրաքաղաք կամ արտասահման: Գյուղական բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է և վայրի բնական պաշարները: Այնպիսի հեռավոր մարզերում, ինչպիսին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն է, բացակայում է կապը տեղացի հավաքողների և վերամշակման ու շուկայում ապրանքի առաջխաղացման շղթաների միջև: Արդյունքում տեղացի հավաքողներն ունենում են դժվարություններ՝ կապված եկամուտներ ստանալու հետ:
Հայաստանում գյուղական տնտեսությունները հավաքում են մի շարք վայրի խոտաբույսեր, հատապտուղներ, մրգեր և ընդեղեն` տեղական շուկայում դրանց վաճառքով սեփական եկամուտները մեծացնելու կամ պարզապես դրամ վաստակելու նպատակով: Վայրի հավաքի մթերք վերամշակող հայկական կազմակերպությունները, հիմնականում, աշխատում են Հայաստանի և Ռուսաստանի շուկաների համար: Այդ շուկաները մրցակցային են և հագեցած կենսաբազմազանության ապրանքներով, մինչդեռ կան եվրոպական կազմակերպություններ, որոնք անընդհատ փնտրում են որոշակի կենսաբազմազանության ապրանքների լրացուցիչ աղբյուրներ և նույնիսկ պատրաստ են բարձր գին վճարել բարձրորակ (օրգանական) արտադրանքի ապահովման պարագայում:
Այդ իսկ պատճառով, «Ասվա-Ռաֆ» ՍՊԸ-ն Սյունիքի մարզի տարածաշրջանում նախաձեռնել է վայրի մասուրի պտղի, վայրի մոշի տերևի, վայրի հոնի տերևի, վայրի եղինջի և այլ վայրի հատապտուղների ու խոտաբույսերի արտադրանքի արժեշղթաների ստեղծման և վայրի բույսերի կայուն հավաքի զարգացման գործունեություն:

 

           

white mountaineering x adidas nmd city sock white mountaineering x adidas nmd city sock available now new adidas nmd city sock appears next white mountaineering capsule white mountaineering x adidas nmd city sock just released white mountaineering x adidas nmd city sock white mountaineering x adidas nmd city sock available white mountaineering x adidas nmd city sock white mountaineering x adidas nmd city sock adidas nmd city sock pk back whitegrey adidas nmd city sock pk white grey adidas nmd city sock primeknit black adidas nmd cs1 adidas nmd city sock adidas nmd city sock adidas nmd r1 city sock reservations open now adidas nmd city sock black white primeknit white mountaineering x adidas nmd city sock adidas nmd city sock white mountaineering adidas nmd city sock white mountaineering adidas originals fall 2016 collaboration release date